Աշխարհ

Վրաստանի նախագահը պետք է հերքի իր հայտարարությունները

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարություն է տարածել, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է հերքի իր հայտարարությունները։ Այս մասին գրում է Aliq.ge-ն:

«Ազդանշանը մեկը պետք է լինի ամեն դեպքում, Վրաստանի նախագահը, որը հրապարակային հայտարարեց, որ Ռուսաստանն ագրեսոր երկիր է, այս բառերը պետք է մերժի, ներողություն խնդրի և իր դիրքորոշումը բացատրի»,-Россия 24-ի հետ զրույցում հայտարարել է Վոլոդինը:

Դումայի խոսնակի նշել է, որ վերջին ժամանակահատվածում Վրաստանի հետ հարաբերությունների բարելավում էր նկատվում, սակայն ոմանց անհրաժեշտ եղավ Թբիլիսիի հետ կոնֆլիկտ ստեղծել, երբ Ռուսաստանի պատվիրակությունը մեկնեց Վրաստան՝ Ուղղափառության միջխորհրդարանական ասամբլեային մասնակցելու համար:

Վոլոդինի խոսքով՝ Վրաստանի նախագահը փոխանակ կատարվածը դատապարտեր՝ ասելով, որ այսպես չի կարելի, նա Ռուսաստանին ագրեսոր անվանեց:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ