Աշխարհ
11:42 18/02/2020

Վրաստանի խորհրդարանի բակը դարձյալ լի է ցուցարարներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց դարձյալ ակցիա են իրականցնում ընդդիմադիր կուսակցություններն ու քաղաքացիական ակտիվիստները: Այս մասին հաղորդում է netgazeti.ge կայքը:

Բողոքի ակցիան իրականացվում է գլխավոր դատախազի պաշտոնում Իրակլի Շոթաձեի թեկնածության դեմ: Նրա թեկնածության հարցը խորհրդարանում պետք է քննարկվի, ինչպես նաև քվեարկության դրվի այսօր՝ փետրվարի 18-ին:

Բացի դրանից՝ ինչպես նշում են ընդդիմությունում, նրանք բողոքում են նաև խորհրդարանի գործունեության զեկույցի դեմ, որը պետք է ներկայացվի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի կողմից:

Ակտիվիստները փորձում են «ամոթի միջանցքներ» ստեղծել խորհրդարանի մուտքի մոտ: Ակցիայի վայր են ժամանել մեծաթիվ ոստիկաններ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

Վերեվ
COVID-19. թարմացումներ