Արդարադատության գերագույն խորհրդի անդամ Աննա Դոլիձեն Վրաստանի իշխանությանը քաղաքական առաջարկ է ներկայացրել Դավիդ Գարեջի վանական համալիրը վերածել պահպանվող տարածքի:
«Դա պատմական հնարավորություն կտա օգտագործել այս մարտահրավերը Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները, ինչպես նաև տնտեսական վիճակը բարելավելու համար»,-հայտարարել է նա:
Դոլիձի խոսքով՝ այս առաջարկը վաղուց է դրված սեղանին:
«Այն միջազգային աջակցությամբ մշակվել է ականավոր գիտնականների, մասնավորապես Համաշխարհային բանկի կողմից: Այս փուլում մենք ցանկանում ենք այն ներկայացնել քաղաքական հարթակ»,- հայտարարել է Դոլիձեն` ընդգծելով, որ այս առաջարկը նոր հեծանիվի գյուտ չէ, քանի որ նման կարգավիճակ է տրվել ԱՄՆ-Կանադա սահմանին գտնվող Waterton-Glacier խաղաղության պուրակին:
Դոլիձեն նշեց, որ եթե հարցը կարգավորվի առաջարկին համապատասխան, երկու կողմերը հնարավորություն կունենան այդ տարածքն օգտագործել ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսական տեսանկյունից: