fbpx
Հասարակություն

Վրաստանում վթարից տուժած 16-ամյա Լիլիայի մոտ ողնաշարի վնասվածք կա

Վրաստանում հուլիսի 7-ին ավտովթարից տուժած 2 երեխաները՝ 16-ամյա Լիլիա Միրիջանյանը և 12-ամյա Ռաֆայել Մաթևոսյանն այսօր՝ հուլիսի 8-ին տեղափոխվել են Ծուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Երեխաների վիճակի մասին դեռ, երևէ բան ասել չեմ կարող, քանի որ մեկը մի քանի ժամ է, որ տեղափոխվել է, մյուսը 25 րոպե առաջ,-ասաց նա:

Լիլիայի հարազատներն ասացին, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

«Բժիշկներն ասացին, որ Լիլիայի մոտ ողնաշարի կոտրվածք և գլխի շրջանում վնասվածք կա, սակայն վերջնական պատասխանը ախտորոշումից հետո պարզ կլինի։ Այս պահին երրորդ երեխային՝ 13 տարեկան Միհրան Միրիջանյանին Վրաստանից ուղղաթիռով տեղափոխում են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»,- ասացին Միրիջանյան ընտանիքի հարազատները։

Աղբյուրը՝ News.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ