Աշխարհ

Վրաստանում ձերբակալվեց Սահակաշվիլիի կուսակցության նախագահ, ընդդիմադիր Նիկա Մելիան

Վրաստանում ոստիկանները ձերբակալել են Միխեիլ Սահակաշվիլիի հիմնադրած «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայիս նախագահ Նիկա Մելիային։

Մելիային ձերբակալումն անցած շաբաթ արտոնվել է դատարանի կողմից։

Որպես ձերբակալման պատճառ նշվում է 2019 թվականին կայացած հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների գործով 12 հազար դոլար գրավը Մելիայի կողմից չվճարելու հանգամանքը։

Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտնել է, որ Մելիան ձերբակալման պահին իր կողմնակիցների հետ միասին եղել է կուսակցության գրասենյակում։

Ձերբակալումից հետո բողոքի ակցիա են իրականացնում կուսակցության մի շարք կողմնակիցներ, ինչպես նաև այլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ