Վրաստանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ երկրում հաստատել է նոր կորոնավիրուսով՝ COVID-2019-ով, վարակման առաջին դեպքը: Այս մասին հաղորդում է «Ռուսթավի 2»-ը:
Ըստ Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության ղեկավար Եկատերինա Տիկարաձեի՝ կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է այն քաղաքացու մոտ, որն Ադրբեջանով Իրանից էր ժամանել: Ախտանիշը նրա մոտ հայտնաբերվել է սահմանին:
«Այժմ մոտ 50 տարեկան պացիենտը վարակիչ հիվանդությունների հիվանդանոցում»,-ասել է Տիկարաձեն:
Նրա առողջական վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում: