fbpx
Աշխարհ

Վրաստանը Սաակաշվիլիի հայտարարությունների համար պատասխան կպահանջնի

Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին հանդես է եկել հայտարարությամբ և անդրադարձել է Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունները այն մասին, որ Վրաստանի ներկայից իշխանությունները ոչ օրինական են:

Սեսիաշվիլին հայտնել է, որ Սաակաշվիլի հայտարարություններն անօրինական են և դրանք անպատասխան չեն մնա և պատասխան կպահանջվի Ուկարինայից:

Հանձնաժողովի նախագահի խոսքով` Սաակաշվիլին իր երկրի համար քաղաքական հանցագործ է:

«Ուշադրության արժանի երկրորդ փաստն այն է, որ նա ներկայացնում է Ուկրաինայի իշխանությունը: Նա ուկրաինացի հանրային ծառայող է, հետևաբար՝ երբ խոսում է այս երկրի իշխանությունների օրինական լինել-չլինելու մասին, դա առանց արձագանք չի մնա: Դրա համար պատասխան կպահանջվի Ուկրաինայից, քանի որ Ուկրաինայի հանրային ծառայողը միջամտում է Վրաստանի ներքին քաղաքական հարցերին, և ծանր է լսել, երբ Ուկրաինայի հանրային ծառայողը Վրաստանի իշխանություններին ապօրինի է անվանում: Բնականաբար, պետությունը կարձագանքի դրան»,-ասել է Սեսիաշվիլին:

Այս մասին տեղեկացնում է Грузия Online պորտալը:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ