Դերասանուհի Վայ Չինգ Հոն, որը հայտնի է Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքում «Մադամ Գաո»-ի դերով և Pixar-ի «Turning Red» անիմացիոն ֆիլմում հնչյունավորած տատիկ Վուի կերպարով, կյանքից հեռացել է 82 տարեկանում։ Ինչպես հաղորդում է Variety-ն, դերասանուհին մահացել է հուլիսի 12-ին՝ հուլիսի 10-ին տարած ինսուլտից հետո։
1943 թվականին Հոնկոնգում ծնված Վայ Չինգ Հոյի կարիերան տևել է ավելի քան երեք տասնամյակ։ ԱՄՆ-ում նրա առաջին էկրանային դերը 1990 թվականի «Cadillac Man» ֆիլմն էր՝ Ռոբին Ուիլյամսի մասնակցությամբ։ Համաշխարհային ճանաչում նրան բերեց Մադամ Գաոյի կերպարը Marvel-ի «Daredevil», «Iron Fist» և «The Defenders» սերիալներում։ Նրա ֆիլմագրությունը ներառում է տասնյակ դերեր, այդ թվում՝ «Soapdish», «Hustlers», «The Sorcerer’s Apprentice» և «Awkwafina Is Nora from Queens» նախագծերում։
Հոն նաև ակտիվորեն զբաղվել է հնչյունավորմամբ՝ մասնակցելով Pixar-ի «Turning Red»-ին և «Grand Theft Auto: San Andreas» տեսախաղին։
Դերասանուհու մահվան լուրից հետո նրա գործընկերները հարգանքի տուրք են մատուցել նրա հիշատակին։ «Daredevil»-ի դերասան Փիթեր Շինկոդան, որն առաջիններից էր, ով հայտնեց լուրը, նշել է. «Ես երբեք չեմ մոռանա քեզ։ Ես ամեն րոպե սովորում էի քեզանից, երբ միասին էինք նկարահանման հրապարակում և դրանից դուրս։ Ես գիտեմ, թե ինչ է իմաստությունը՝ ես կլանում էի քո յուրաքանչյուր խոսքը»։

