Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը հրավիրված մամուլիս ասուլիսի ժամանակ ասել է․
«WCIT-2019 համաժողովն անցել է սպասումներին համապատասխան, դեռ մի բան էլ ավելի: Բոլոր բանախոսների հետ կապի մեջ ենք, առանձին-առանձին զրուցում ենք ցանկացածի հետաքրքրությունների մասով: Որոշներն արդեն նամակներ են ուղարկել, որ ուզում են ներդրումներ կատարել Հայաստանում՝ թե ընկերությունների, թե վենչուրային ֆոնդերի համար»։
Նա նշել է, որ դիմողների քանակը 4-ից ավելի է, սակայն կնոկրետ անուններ չի հնչեցրել։