Երեկ կայացավ Իտալիայի Ա Սերիայի «Ռոմա» – «Բոլոնիա» հանդիպումը, որում հռոմեական ակումբը պարտվեց 2-3 հաշվով։
Հեղինակավոր Whoscored պարբերականը հրապարակել է այդ խաղի համար ֆուտբոլիստների գնահատականներն ու վիճակագրությունը։
«Ռոմայի» հայազգի կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանը արժանացել է 7,6 գնահատականի։ Հռոմեական ակումբում նրանից բարձր գնահատական ստացել են միայն Դիեգո Պերոտին (7,8) և Ալեքսանդր Կոլարովը (8,9):
Նշվում է, որ Մխիթարյանը խաղի ընթացքում կատարել է 43 փոխանցում, որոնց ճշգրտությունը կազմել է 90,7 տոկոս։