WikiLeaks-ը տեսանյութ է հրապարակել Ասանժի կատվի մասնակցությամբ

Ամենադիտվածներ

 

WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի կատվին վտանգ չի սպառնում: Այս մասին ասվում է կազմակերպության Twitter-յան էջում:

«Մենք կարող ենք վստահեցնել, որ կատվին վտանգ չի սպառնում: Ասանժը 2018 թվականի հոկտեմբերին խնդրել էր իր փաստաբաններին նրան հեռու պահել Էկվադորի դեսպանատան սպառնալիքներից: Նրանք կրկին կմիավորվեն ազատության մեջ», – ասված է հաղորդագրության մեջ:

Իր խոսքերը հաստատելու համար WikiLeaks-ը մի տեսանյութ է հրապարակել, որտեղ Ասանժի կատուն հեռուստացույց է դիտում, որով ցույց են տալիս իր տիրոջ ձերբակալությունից տեսարաններ: Դրա շնորհիվ պարզ է դառնում, որ տեսանյութը վերջերս է նկարահանվել:

Կատուն վերջին երկու տարիների ընթացքում հասցրել էր բավականին հայտնի դառնալ: Նույնիսկ նրա անունով սոցիալական կայքեր կային: Բայց իր տիրոջ ձերբակալությունից մի քանի ամիս առաջ կատուն անհետ կորել էր: Երբ Ասանժին ձերբակալեցին, որոշ ԶԼՄ ներկայացուցիչներ նույնիսկ հայտատարեցին, որ Ասանժի կատվին հանձնել են կենդանիների համար նախատեսված տուն: Հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

 

Ամենաթարմ