Սպորտ

Ուիլյամսը դուրս է եկել երրորդ շրջան.Ինդիան-Ուելս

Ամերիկուհի Սերենա Ուիլյամսը դուրս է եկել Ինդիան-Ուելսի «Մասթերս-1000» շարքի մրցաշարի երրորդ շրջան:

Մրցաշարի 10-րդ համարը երկրորդ շրջանում 7-5, 6-3 հաշվով առավելության է հասել Բելառուսի ներկայացուցիչ Վիկտորյա Ազարենկոյի նկատմամբ: 2 ժամ 8 րոպե տևած հանդիպման ընթացքում Սերենան թույլ է տվել 9 կրկնակի սխալ, իրացրել է 6 բրեյք-փոինթ՝ 12 հնարավորից, իսկ Ազարենկոյի ակտիվում գրանցվել է 1 էյս, 5 կրկնակի սխալ և 4 բրեյք-փոինք՝ 15 հնարավորից:

Քառորդ եզրափակչի ուղեգրի համար Սերենա Ուիլյամսը խաղալու է իսպանուհի Գարբինյե Մուգուրուսայի հետ:

Հավելենք, որ BNP Paribas Open-ը, որի գործող չեմպիոնը ճապոնուհի Նաոմի Օսական է, ավարտվելու է մարտի 17-ին:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ