Խամեսն ու Ազարը մարզվել են ընդհանուր խմբի հետ

Ամենադիտվածներ

Խամեսն ու Ազարը մարզվել են ընդհանուր խմբի հետ

Վնասվածքներից վերականգնվել ու ընդհանուր խմբի հետ մարզումներին են վերադաձել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Էդեն Ազարն ու Խամես Ռոդրիգեսը: Այս մասին հաղորդում է «արքայական» ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք՝ Ազարը ազդրի մկանային վնասվածք էր ստացել օգոստոսի 16-ին: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ կիսապաշտպանը լքել է Բելգիայի հավաքականի ճամբարը, քանի որ չի կարողացել վերականգնվել նախքան Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակներում Սան-Մարինոյի ու Շոտլանդիայի հետ խաղերը:

Խամեսը ևս մկանային վնասվածք ուներ, որը ստացել էր օգոստոսի վերջին: Բժիշկները հայտնել էին, որ նրա ապաքինման համար 2-3 շաբաթ է անհրաժեշտ:

Երկու ֆուտբոլիստներն էլ պետք է պատրաստ լինեն Լա Լիգայի 4-րդ տուրի՝ «Լևանտեի» դեմ խաղին, որը նշանակված է սեպտեմբերի 14-ին:

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ