fbpx
Ժամանց

Տիմատին ջնջել է սկանդալային երգի տեսանյութը միլիոնավոր բացասական արձագանքների պատճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տիմատիի՝ Մոսկվային նվիրված տեսահոլովակը մեծ քանակությամբ բացասական արձագանքների է արժանացել օգտատերերի կողմից։

Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Լյուբով Սոբոլը թվիթերյան իր էջում գրել է, որ «Մոսկվա» երգը ռուսական Youtube-ում ամենաշատ բացասական արձագանք ստացած տեսանյութն է։

«Դուրս է գալիս, որ Սոբյանինը (Մսկվայի քաղաքապետը-խմբ․) պատասխան է տալիս իր խայտառակության համար»,-գրել է Սոբոլը։

Տեսանյութը այժմ ջնջված է Տիմատիի կողմից։ Այն սքրինշոթում 905 հազար բացասական արձագանք ունի, սակայն դրանց քանակը մինչ ջնջվելը հասել է մինչև 1,5 միլիոնի։

ՌԴ-ի մայրաքաղաքի մասին հայրենասիրական երգը ատելության ալիք է բարձրացրել։ Օգտատերերին բարկացրել են երգի այն հատվածները, որոնք գեյ-շքերթների և ցույցերի մասին են։

https://www.youtube.com/watch?v=5LAsDwSVmVQ

Ռեփեր Տիմատին ինստագրամյան իր էջում հայտնել է, որ սիրում է իր քաղաքը, ու իր համար նորմալ են բացասական արձագանքները ոչ պոպուլիստական քայլերի դեպքում։ Նա հայտարարել է, որ հեռացնում է տեսահոլովակը՝ նշելով, որ չի ցանկանում որևէ մեկին նեղացնել կամ զայրացնել։

Ռեփեր Գուֆը, որը ևս մասնակցություն է ունեցել տեսահոլովակում, արձագանքել է ստեղծված իրավիճակին։ Արցունքները աչքերին՝ նա պատմել է, որ իր գլխին սարքել են, և որ տեսանյութի համար ինքը գումար չի ստացել։

https://www.youtube.com/watch?v=BI7YXYgcJSk&fbclid=IwAR0qlmtxP_AdQC-nDiVHhzHmqehMjlTI9L7jxWl1hrU8tIOE8EQb5pJeP0g&app=desktop

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ