Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բացատրել է, թե ինչու է Խամես Ռոդրիգեսին ընդգրկել «Վալյադոլիդի» հետ խաղi մեկնարկային կազմում։ Այս մասին հաղորդում է AS-ը։
«Խամեսը հիանալի մարզավիճակում է: Ես երջանիկ կլինեմ, եթե նա մնա «Ռեալում»»,-ասել է ֆրանսիացի մարզիչը:
Նշենք, որ Խամեսը «արքայական» ակումբի կազմը համալրել է 2014 թվականին:
Նախորդ երկու մրցաշրջանները վարձավճարով անցկացրել է «Բավարիայում»: