fbpx
Հասարակություն

Թույլ մի տվեք մանիպուլացնեն հայ ժողովրդին՝ հանուն օտարերկրյա կորպորացիայի․ «Գիտակից Հասարակություն»

«Գիտակից Հասարակություն» Facebook-յան էջը գրում է․

«Գիտակից հայրենակիցներ, ուշադրություն սկսեք դարձնել լրատվամիջոցներին։ Ըստ շրջանառվող խոսակցությունների, Ամուլսարի հանքի շահագործման համար Լիդիանը մեծ գումարներ է հատկացրել, որպեսզի իրականացվի նրանց կողմից շահագործվող հանքի PR` համոզելու և ապացուցելու, որ հանքի շահագործումն անվնաս է լինելու բնության և բնակչության համար։

Կառավարությունը և խորհրդարանում գործող ձեզանից շատերի կողմից սիրված և ընտրված գործիչներ լծվել են ամուլսարյան գործընթացներն ուղղորդելուն, որպեսզի հանքը շահագործվի։ Նրանցից ոմանք հավանաբար ազնիվ նկրտումներով են նման գործընթացին մասնակցում՝ չտիրապետելով իրական սպառնալիքներին և հավատալով Լիդիանին լոյալ թե՛ գործիչներին, թե՛ փորձագետներին։

Գիտակից ժողովուրդ, ուշադիր եղեք և մերժեք «ծախված» լրատվամիջոցներին և այն գործիչներին, ովքեր սկզբունքորեն չեն մոտենում Հայաստանի բնության և ՀՀ քաղաքացիների առողջության ու իրավունքների պաշտպանությանը։ Թույլ մի տվեք մանիպուլացնեն հայ ժողովրդին՝ հանուն օտարերկրյա կորպորացիայի, որը Հայաստանում չունի կենսական շահեր, բացի ոսկին։

Հույսով լցվենք, որ Կառավարության ղեկավարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կվերանայի իր մոտեցումները և չի ընկրկի արբիտրաժի սպառնալիքներին, ինչպես նաև հանձն կառնի, բոլոր պատասխանատու պաշտոնյաներին, ովքեր թույլ են տվել ռիսկերի ենթարկել Հայաստանին, օրենքի ողջ խստությամբ պատժել»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ