fbpx
Հասարակություն

Խառնակչությունները կապված են ապօրինի գույքի մասին օրենքի ընդունման հետ. Գագիկ Քամալյան

Գագիկ Քամալյանը Facebook-ում գրառում է կատարել: Նա հայտնում է, որ ապօրինի գույքի օրենքի ընդունման հետ են կապված մի շարք գրոհներ և խառնակչություններ:

Նա մասնավորապես գրել է.

«Այս ամբողջ տեղեկատվական գրոհներն ու խառնակչությունները կապված են նաև ապօրինի գույքի մասին օրենքի ընդունման հետ:
Արփինե Հովհաննիսյանն ու իր գործընկերները ասում են, թե բա պետք է ապացուցեն, որ պաշտոնյան գույքը ձեռք է բերել ապօրինի կերպով, թե չէ այս ամենը օրինականության տրամաբանությունից դուրս է:
Այո՜, ես էլ եմ ասում, որ կա ապացուցման կարիք, և առաջին հերթին հենց այդ գույքի այսպես կոչված սեփականատերերը պետք է ապացուցեն, որ իրենք այդ ամենը ձեռք են բերել օրինական ճանապարհով»:

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2963077573786628

Քամալյանը հավելել է, որ ինքը նույնպես որոշակի բաներ է լսել և, որպես քաղաքացի ցանկանում է ճշտել դրանց իսկությունը:

«Օրինակ` ես լսել եմ, որ Կենտրոնի թաղապետարանի շենքը պատկանում է Գագիկ Բեգլարյանին: Հիմա, ես որպես քաղաքացի, ուզում եմ իմանալ, արդյո՞ք սա ճիշտ է, և ի՞նչ ճանապարհով է ձեռքբերվել այդ գույքը, որ հետո էլ չճշտված տեղեկությունների համաձայն, ամսական կտրվածքով մոտավորապես 68-70 միլիոն դրամի վարձակալության հիմունքներով տրվել է պետությանը:
Եվ այսպիսի հազարավոր օրինակներ կան, սկսած հեռավոր գյուղերից մինչև մայրաքաղաք, և այդ ողջ կծիկը պետք է քանդվի»,-գրել է նա :

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ