Կատալոնական «Բարսելոնային» անցած ամառ միացած Մեմֆիս Դեպայը կարող է այս ամառ արդեն հրաժեշտ տալ ակումբին։
Բանն այն է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ Չավիին դուր չի եկել Դեպայի խաղամակարդակը և նա չի ցանկանում թիմում տեսնել նրան։
Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Նշվում է, որ «Բարսան» կարող է Դեպայի տրանսֆերը վաճառքի հանել արդեն եկող ամառ։

