Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին խոսել է «Բարսելոնա»-ում իր նախկին խաղընկեր, իսպանական ֆուտբոլի լեգենդ Չավիի մասին: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
«Շատ երջանիկ եմ, քանի որ հնարավորություն եմ ունեցել խաղալու բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Չավիի հետ: Նա իսկական հանճար է: Կարծում եմ, որ Չավին Իսպանիայի ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է»,- ասել է հարձակվողը:
Հիշեցնենք, որ Չավի Էրնանդեսն այժմ զբաղեցնում է Քաթարը ներկայացնող «Ալ-Սադ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը: