Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է Լա Լիգայի 30-րդ տուրի «Ռեալ» – «Բարսելոնա» խաղի մրցավարին փոխարինելու մասին:
Նախապես խաղը սպասարակելու էր Մատեո Լաոսը, սակայն նա մկանային վնասվածք է ստացել: Փոխարենը Էլ Լլասիկոյի գլխավոր մրցավարը կլինի Խեսուս Գիլ Մանսանոն:
Խաղը կայանալու է ապրիլի 10-ին, սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: