Խաղաղություն չի կարող լինել միայն ՀՀ կողմից միակողմանի գործողություններով. Ն. Փաշինյանը` BBC-ին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC հեռուստաալիքի HARDtalk հաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում մեկնաբանել է հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լարվածությունը` հայտարարելով, որ հենց Ադրբեջանն է հարձակվել Հայաստանի վրա:


Վարչապետը նշել է, որ խաղաղություն չի կարող լինել միայն Հայաստանի կողմից դրան ուղղված միակողմանի գործողություններով:

«Ադրբեջանը հուլիսին ռազմական հարձակում էր սկսել Հայաստանի դեմ: Երկար ժամանակ է՝ Ադրբեջանի նախագահը ռազմատենչ հռետորաբանություն է զարգացնում` հայտարարելով, որ պատրաստվում է լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ուժով»,-ասել է ՀՀ վարչապետը:

Նա մեկնաբանել է իր «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» արտահայտությունը:


«Առաջին, մենք կողմ ենք շփման գծում մոնիթորինգային համակարգեր տեղադրելուն: Երկրորդ, ինչո՞ւ եմ ես ասել, որ Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը Հայաստան է: Առաջին հերթին, որովհետև Լեռնային Ղարաբաղը մի քանի հազար տարի բնակեցված է բնիկ հայ ժողովրդով, իսկ Արցախ տեղանունը մի քանի հազար տարեկան է»,-ասել է Փաշինյանը՝ չհամաձայնելով, որ ազգայնական տեսակետ է հնչեցնում:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ամենաթարմ