fbpx
Քաղաքականություն

Խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Օգոստոսի 25-ից 26-ը Երևանում կայացել են խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ստորաբաժանումների միջև։

Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ փոխգործակցության, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային իրավական հարցերի շուրջ և գույքագրել են երկու պետությունների միջև առկա իրավապայմանագրային դաշտը։

Խորհրդակցությունների ավարտին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի հետ կայացած հանդիպման ընթացքում առանձնակի ընդգծվել է երկկողմ իրավապայմանագրային դաշտի արդիականացման ուղղությամբ համաձայնեցված քայլերի իրականացման կարևորությունը։

Խորհրդակցությունների արդյունքներով ստորագրվեց համապատասխան արձանագրություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ