fbpx
Խորհրդարան

Խորհրդարանական լսումների հրավեր

Հունիսի 11-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում տեղի են ունենալու խորհրդարանական լսումներ՝ «Իրացման գոտիներ՝ առկա խնդիրներ և հնարավոր լուծումներ» խորագրով:

Լսումների նպատակն է բազմակողմանի քննարկման առարկա դարձնել Երևան քաղաքի իրացված և հանրային գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչների՝ տարիների ընթացքում լուծում չստացած խնդիրները:

Խորհրդարանական լսումներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև հունիսի 5-ը՝ ժամը 18:00-ը՝ զանգահարելով 011-513-690 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ