Ազգային ժողովում 94 կողմ, 17 դեմ ձայներով ընդունվեց 2018 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը։ «Իմ քայլը» խմբակցությունը և կառավարությունը կողմ էին ընդունմանը, թեև հիշեցնում էին, որ բյուջեն իրենք չեն ընդունել, բայց իրենք են կատարել։
ԲՀԿ խմբակցությունը, սակայն, դեմ էր արտահայտվում ընդունմանը, քանի որ զգալի առաջընթաց չի արձանագրվել։ Եվ բյուջեի կատարողականին դեմ քվեարկողները հիմնականում հենց ԲՀԿ պատգամավորներն էին։