Երևան-Վիեննա չվերթը չեղարկվել է տեխնիկական խնդիրների պատճառով

Ամենադիտվածներ

Չեղարկվել է Երևան-Վիեննա թռիչքը, որը նախատեսված էր հուլիսի 30-ին առավոտյան 4:40 րոպեին: Այն չի կայացել տեխնիկական խնդիրների պատճառով:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացրել են, որ ուղևորներն ապահովվել են սննդով և ջրով: «Որոշ ուղևորներ փոխել են իրենց տոմսերը, իսկ մի մասն էլ դեռ սպասում է հաջորդ թռիչքին: Դեռևս տեղեկություն չկա և անորոշ է, թե երբ կլինի թռիչքը»,- նշեցին քաղավիացիայի կոմիտեից:

Թռիչքը սպասարկում է «Austrian Airlines» ավիաընկերությունը:

 

Ամենաթարմ