Հունիսի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ասաց. «Եթե ինձ ընտրեն վարչության նախագահ, հակված եմ ինքնաբացարկ հայտնել»:
Նա նշեց, որ կուսակցության ներսում մրցակցություն կա: «Դուք հարցնում եք ինտրիգների ու խարդավանքների մասին, ես ասում եմ, որ նման բան չկա: Իսկ մրցակցությունը նորմալ է»,- ասաց ԱԺ նախագահը: