fbpx
Սպորտ

Եթե վնասվածք չունենայի, ադրբեջանցի մարզիկին ավելի խոշոր հաշվով կհաղթեի. Տիգրան Կիրակոսյան

Եվրոպական խաղերի նորընծա չեմպիոն, 52 կգ քաշային սամբիստ Տիգրան Կիրակոսյանն ասում է՝ վնասվածքն իրեն խանգարել է լիարժեք հանդես գալ Ադրբեջանի ներկայացուցիչ Ագհասիֆ Սամադովի հետ եզրափակիչ մենամարտում։

Մեր սամբիստը, հիշեցնենք, 4։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ու նվաճել Հայաստանի առաջին ոսկե մեդալը Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում․

«Սամադովի հետ 4-րդ անգամ էի մրցում ու չորս անգամ էլ հաղթել եմ։ Կիսաեզրափակչում ռուս մարզիկի հետ մենամարտի ժամանակ ցավեցրի ոտքս ու եզրափակչում 4։0 հաշվով հաղթանակ տարա։ Եթե վնասվածք չունենայի, իրեն ավելի խոշոր հաշվով կհաղթեի։

Իհարկե, շատ ուրախ եմ, որ կարողանում եմ ուրախացնել իմ հայ ազգին»,- ArmSport-ի հետ զրույցում ասել է անվանի մարզիկը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ