Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակում է ընթանալ երկրորդ Եվրոպական խաղերի մրցումային հինգերորդ օրը:
Այսօր մեր ըմբիշները դուրս են եկել պայքարի: Ազատ ոճի 57 կգ քաշային ըմբիշ Գարիկ Բարսեղյանը մեկնարկել էր հաղթանակով` դուրս գալով քառորդ եզրափակիրչ:
1/8 եզրափակչում հաղթանակ է տարել նաև 125 կգ քաշային ըմբիշ Անդրանիկ Գալստյանը:
Հայաստանի ներկայացուցիչը 6-4 հաշվով հաղթել է Ավստրիան ներկայացնող Յոհաննես Լուդեշերին:
Մեր ըմբիշը քառորդ եզրափակչում կմրցի ուկրաինացի Ալեքսանդր Խոցիանիվսկու հետ: