fbpx
Աշխարհ

Ընթանում է «Ուկրաինան ընդդեմ ՌԴ-ի» ՄԻԵԴ նիստը

Այսօր տեղի կունենա Ղրիմի հարցով Ռուսաստանի դեմ գործի շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նիստը, որը փետրվարին անորոշ ժամանակով հետաձգվել էր։ Այս մասին հաղորդում է Европейская правда-ն:

Ուկրաինան ՌԴ-ի դեմ նախնական հայտը ներկայացրել է 2014 թվականի մարտի 13-ին: Հայտում երկիրը մասնավորապես նշել է, որ 2014 թվականի փետրվարի 27-ից Ռուսաստանի Դաշնությունը վերահսկում է Ղրիմի ինքնավար հանրապետությունը, որը Ուկրաինայի բաղկացուցիչ մասն է:

Ուկրաինան դիմել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի մի քանի հոդվածների խախտման ներկայացմամբ: Դիմումատուն պնդում է, որ տեղի է ունեցել ուկրաինացի զինվորների, իրավապահների և քաղաքացիական անձանց սպանելու վարչական պրակտիկա, որը կարող է վերագրվել Ռուսաստանի Դաշնությանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պետք է որոշի, արդյոք Ռուսաստանը իրականում վերահսկողություն է իրականացրել Ղրիմի տարածքում նախքան ՌԴ Պետական դումայի որոշմամբ բռնակցման օրինական կատարմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ