Ա Սերիայի 24-րդ տուրի շրջանակնեում միմյանց դեմ մրցեցին «Լացիոն» և «Ինտերը»։ Հյուրերը պարտություն կրեցին 2։1 հաշվով:
Միլանցիների միակ գոլի հեղինակը դարձավ պաշտպան Էշլի Յանգը:
Այսպիսով՝ նա դարձավ առաջին անգլիացի ֆուտբոլիստը 1997-ի մայիսի 25-ից ի վեր, որն աչքի է ընկնում Իտալիայի առաջնության խաղում «Ինտեր»-ի կազմում։ Մինչ այդ այսպիսի արդյունքի էր հասել պաշտպան Փոլ Ինսը:
Հիշեցնենք, որ Յանգը «Ինտեր» է տեղափոխվել մեկ ամիս առաջ: