Youtube-ի գլխավոր տնօրեն Սյուզան Վոյչիցկին հայտարարել է, որ Youtube-ից ամսական օգտվում է մոտ 2 միլիարդ մարդ: Նա հայտարարել է, որ այս թիվը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը՝ գրեթե 5 տոկոսով:
Նշվում է նաև, որ սովորական հեռուստացույցների միջոցով դիտումների տևողությունն օրական հասնում է 250 մլն ժամի, իսկ բջջային հեռախոսներին՝ կազմելով 70%:
Variety-ի հաղորդմամբ՝ նախորդ տարվա ամռանն ընկերությունը հայտարարել էր 1.9 մլրդ այցելու ունենալու մասին: