Մի շարք երկրներում Gmail-ի օգտատերերը բողոքել են ծառայության աշխատանքից:
Բողոքներ հնչեցրել են մասնավորապես Ավստրալիայի, Ճապոնիայի, Չինաստանի և Մալազիայի օգտատերերը:
Ինչպես հայտնում է Downdetector կայքը, աշխատանքների խաթարումը սկսել է Մոսկվայի ժամանակով ժամը 5:12-ին, որի պատճառով բազմաթիվ օգտատերեր չեն կարողացել մուտք գործել էջ, ֆայլեր կցել էլեկտրոնային նամակներին, ուղարկել կամ ստանալ նամակներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ աշխարհի տարբեր երկրների օգտատերերը դժգոհել էին նաև Ինստագրամի աշխատանքից: