Անտոնին Պանենկայի անունը ֆուտբոլի պատմության մեջ մտել է 1976 թվականի Եվրոպան առաջնության եզրափակչում Գերմանիայի դեմ «Կարմիր աստղ» մարզադաշտում կայացած հիշարժան տուգանայինով։ Պանենկան վճռական հարված էր հասցրել Սեպ Մայերի պաշտպանած դարպասին։
Այդ տուգանայինը հաճախ է ընդօրինակվել ՝ երբեմն զվարճալի էֆեկտի համար, երբ դարպասապահը պարզապես կանգնած է իր տեղում ՝ գնդակը ձեռքին բռնած։
Պանենկայի նորարարական հնարքի ամենաարդյունավետ իմիտատորներից մեկը «Ռեալի» հարձակվող Սերխիո Ռամոսը է, որը բազմիցս է այն օգտագործել իր ակումբի և հավաքականի կազմում։ Իսպանացին տեխնիկան մասնավորապես կիրառեց 2012 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում ՝ Պորտուգալիայի դեմ խաղում:
«Ինձ շատ զարմացրեց, որ Ռամոսը գործի դրեց տուգանայինի իմ իրացման ոճը, քանի որ նա պաշտպան է, և ես չէի սպասում, որ հենց նա կիրացնի իմ պես: Այնպես որ, ես հիացած եմ նրա հմտությամբ: Եթե ես մարզիչ լինեի, ես միշտ կցանկանայի, որ նրա պես ֆուտբոլիստ ունենայի իմ թիմում:
Նա աշխարհի լավագույն պաշտպաններից մեկն է, եթե ոչ լավագույնը »,- Պանենկայի խոսքերն է մեջբերում AS-ն։
70-ամյա ֆուտբոլիստը նաև խոսել է «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» մասին.
«Ես երկու ակումբների մեծ երկրպագուն եմ: Նրանք հարուստ պատմություն ունեցող երկու գրանդ ակումբներ են: Ինձ համար նրանք միշտ լավգույնն են , քանի որ նույնիսկ երբ նրանք պարտվում են, իրենց խաղի մեջ կան առանձնահատկություններ, որոնք տարբերվում են և որոնք հաճույքով են դիտվում»: