ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնել է, որ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 2 անձ:
Ձերբակալվողներից մեկը գյուղապետ Պարույր Սարգսյանի թոռն է:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում լարված իրավիճակ է. հնչել են կրակոցներ: Գյուղացիների մի մասը գյուղապետի հրաժարականի պահանջով ակցիաներ են անցկացնում, նրանք փակել են երկաթուղին: