fbpx
Աշխարհ

Զասը դեռ պատասխան չի ստացել վարչապետից՝ վերջինիս հետ հանդիպման առաջարկի վերաբերյալ

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասը մեկնաբանել է այդ պաշտոնին իր նշանակման շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները: Մինսկում լրագրողների հետ հանդիպմանը Զասը նշել է, որ գործընթացը դեռ տեղից չի շարժվում:

«ՀՀ վարչապետի հետ հանդիպումը դեռ չի կայացել: Ես նրան առաջարկել եմ հանդիպել հայկական կողմին հարմար ցանկացած պահի: Դեռ պատասխան չենք ստացել: ՀԱՊԿ մնացած անդամ-պետությունները Բելառուսի թեկնածուին իրենց աջակցությունն են հայտնել»,- ասել է նա:

Զասը նաև հավելել է, որ ՀԱՊԿ կանոնադրությունը նաև սահմանափակ կազմով որոշումներ կայացնելու հնարավորություն է տալիս: Սակայն, ինչպես նշում է Զասը, այս դեպքում այդ մեթոդն անընդունելի է, և ռազմաքաղաքական դաշինքի նորմալ աշխատանքի համար կոնսենսուսի վրա հիմնված որոշում է անհրաժեշտ:

Գրում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ