Կիևի մերձակայքում մահափորձ են իրականացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի օգնական Սերգեյ Շեֆիրի նկատմամբ՝ գնդկակոծելով նրա անվտոմեքենան։
Այս մասին լուրը հաստատվել է Ներքին գործերի նախարարության կողմից։
Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։
Նշվում է, որ ինքը՝ Շեֆիրը չի տուժել, բայց վարորդը ստացել է վնասվածք ու այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար։