Ռուսական զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի Բաբի Յարի կոչվող հատվածին, որի առթիվ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչով դիմել է աշխարհի բոլոր հրեաներին։
Բաբի Յարիում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները իրականացրել են հրեաների, գնչուների ու խորհրդային ռազմագերիների զանգվածային մահապատիժներ։
Զելենսկին իր տեսաուղերձում հիշեցրել է, որ այս վայրն առանձնահատուկ է ու համարվում է 100 հազար սպանվածների հիշատակի վայր։
Դիմելով ռուսներին, նա ասել է, որ իրենք 2-րդ անգամ են սպանում Հոլոքոստի զոհերին։
Դիմելով հրեաներին, Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ այժմ շատ կարևոր է, որպեսզի աշխարհի հրեաները չլռեն, քանի որ նացիզմը լռության մեջ է ծնվում։ Նա կոչ է արել «բղավել» խաղաղ բնակիչների սպանությունների մասին։