fbpx
Իրավական

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման մի քանի դեպք։

«Մասնավորապես, Թալինի բաժնի համայնքային ոստիկանների և քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ 48-ամյա մի տղամարդ հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու զինամթերք, որոնք, ըստ նրա, պատկանել են տարիներ առաջ մահացած եղբորը։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները, ինչի շնորհիվ Սասունիկ գյուղի բնակիչներից մեկը հանձնել է հրացան ու փամփուշտներ։ Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Ռյա թազա գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է ատրճանակ ու փամփուշտներ։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ