Ստուգվել են Կենտրոնի և Շենգավիթի իրացման ցանցը և հանրային սննդի կետերը

Ամենադիտվածներ

Դուք փայլուն ձևով եք ներկայացրել Հայաստանը. նախագահի շնորհավորանքը

ՀՀ ՍԱՏՄ-ն հայտնել է, որ նոյեմբերի 22-ին և 23-ին ՍԱՏՄ տեսուչների ստուգայցերը՝ ուղղված հակահամաճարակային միջոցառումների պահպանման վերահսկմանը, իրականացվել են Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական տարածքների իրացման ցանցում և հանրային սննդի կետերում:

«29 օբյեկտների ստուգման ընթացքում խախտումներ հայտնաբերվել են 5-ում. կազմվել են արձանագրություններ:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ