fbpx
Հասարակություն

50 զինծառայողի մասունք կուղարկվի Հոլանդիա` փորձաքննության. Անահիտ Ավանեսյան

Հուլիսի 29-ին կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ասաց, որ զինվորների մասունքները, որոնք Հայաստանում նույնականացնել չէր ստացվում, ուղարկվում են Հոլանդիա։

Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ փորձաքննության պատասխանը շատ արագ չի լինի, քանի որ բարդ գործընթացներ պետք է արվեն։

«Ունեինք մասունքներ, որոնց նույնականացման գործընթացը չէր հաջողվում իրականացնել։ Հոլանդացի մեր գործընկերների հետ կնքեցինք համաձայնագիր, և հիմա 50 փորձանմուշ տեղափոխման գործընթացի մեջ է»,–ասաց Ավանեսյանը։

Ավանեսյանը խոստացել է դրանց պատասխանները Հայաստան գալու պես` հանրայնացնել այն։

Մայիսի 5–ի դրությամբ՝ Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների դիակներից և մասունքներից վերցված շուրջ 300 փորձանմուշ չէր հաջողվել նույնականացնել։

Իսկ հունիսի 3-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ունենք շուրջ 50 մասունք, որոնցից նույնիսկ 6-րդ փորձից հետո ԴՆԹ չի անջատվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ