fbpx
Քաղաքականություն

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն գլխավոր տնօրենի հետ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 29-ին ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցության զարգացումը: Ընդգծելով, որ 2018թ.-ից Հայաստանը հանդիսանում է ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի փոխնախագահ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել գլխավոր քարտուղարի՝ վերոնշյալ կարևոր և պատասխանատու գործառույթն իրականացնելու հարցում հայկական կողմին ցուցաբերած աջակցությունը:

Երկուստեք առանձնահատուկ ընդգծվել է նման ձևաչափով շփումների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ համագործակցության առավել խորացման հեռանկարների ուղենշման և այդ ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու համատեքստում:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև փոխգործակցության օրակարգի մի շարք հարցերի, մասնավորապես, Մեծամորի ատոմակայանի աշխատանքի ժամկետի երկարաձգման, միջուկային էներգետիկայի զարգացման, միջուկային անվտանգության հարցերի շուրջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ