Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն Facebook-ի իր էջում գրել է, որ Ուկրաինայում զոհվել է առաջին ռուս գեներալը՝ 41-րդ բանակի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Սուխովեցկին։
«Պատրաստվեք մնացածին: Կամ, պարոնայք, գեներալներ, զեկուցեք վերևին, որ Ուկրաինա ներխուժումը արյունալի արկածախնդրություն է, որը կկործանի Ռուսաստանը, եթե այն անհապաղ չդադարեցվի։ Ուկրաինան ձեր Աֆղանստանն է։ Միայն թե Ռուսաստանի փլուզմանը 10 տարի հարկ չի լինի սպասել», գրել է նա։