fbpx
Իրավական

«Զոն նայողների» արտոնությունները վերացված են. Արտակ Զեյնալյան

Ապրիլի 25-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ «Զոն նայողների» արտոնությունները, ինչ որ եղել են նախկին իշխանությունների ժամանակ վերացված են: Նա նշեց, որ կալանավայրերում որևէ մեկն արտոնյալ պայմաններ չունի։

«Չկա այնպիսի խուց, որը չի խուզարկվում, չկա այնպիսի անձ, որի վրայից արգելված իր չի բռնագրավվում։ Սա այդ արտոնությունների դարաշրջանի ավարտն է եղել, մեր իշխանության գալու պայմաններում սա դադարել է լինել»,- ասաց նախարարը։

«Դուռ բաց պահելու համար անօրինական վճարումներ, ներսում գումարի շարժ, սա մենք վերացրել ենք։ Ինչ վերաբերում է ներսում խաղալուն, ապա բազմիցս ասել եմ, որ կարող են խաղալ օրինական, թույլատրած սեղանի խաղեր։ Սեղանի խաղերով կարող են նաև «ղումար» խաղալ, և այդտեղ ոչ թե առձեռն գումարներ են պտտվում, այլ կարող են գրանցվել։ Սա վերացնելու համար մենք պետք է վերացնենք «օբշյակ» հասկացությունը, որպեսզի դրսում շարժ չլինի»,- ասաց Արտակ Զեյնալյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ