Չինաստանի զինված ուժերն օգոստոսի 17-ի առավոտյան զորավարժություններ են սկսել Դեղին ծովի որոշ շրջաններում: Այդ մասին ասված Է այն հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է ՉԺՀ-ի Ծովում անվտանգության վարչության կայքում:
Հաղորդվում Է, որ զինավարժանքները կավարտվեն օգոստոսի 19-ի տեղեկան ժամանակով 17:00-ին: Դրանք տեղի կունենան Դեղին ծովի ջրատարածքի որոշ գոտիներում, որոնց ստույգ կոորդինատները նշված են կայքում:
Առաջադրված շրջաններ նավերի մուտքն արգելված Է: Գործի դրված ուժեն ու միջոցները չեն ճշտվում: Նախօրյակին Չինաստանի բանակը նաեւ քառօրյա վարժանքների Է ձեռնամուխ եղել Հարավչինական ծովի որոշ շրջաններում:
Օգոստոսի սկզբից ՉԺՀ-ի զինված ուժերը մի ամբողջ շարք զինավարժանքներ են կատարել իրենց ափի երկայնքով Թայբեյի նեղուցում լարվածությանա ճի ֆոնին, որի պատճառն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցն Է, որը կայացավ օգոստսի 2 – 3-ը:
Չինաստանի բանակը նաև հրթիռահային հրաձգություններով ընդգրկուն զորավարժություններ Է կատարել Թայվան կղզու շուրջը ջրատարածքի վեց գոտիներում: Ներկայիս վարժանքները դարձել են Թայվան ամերիկացի օրենսդիրների՝ օրերս կայացած երկօրյա այցի պատասխանը: Խմբի մեջ Էին մտել Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններից Կոնգրեսի հինգ անդամներ: Նրանց ժամանումը կղզի հարուցել Է Պեկինի խիստ քննադատությունը։

