Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում երեկ՝ մարտի 28-ին, անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
- Ադրբեջանցիները շարունակում են մնալ Քարագլխի նույն հենակետերում․ Շտաբ
- ՊՆ-ն հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ի լուրը, թե իբր Հայաստանը ՌԴ-ին ինքնաթիռներ է տվել՝ Ուկրաինայում կիրառելու նպատակով
«Զորավարժության սցենարի համաձայն՝ գնահատվել է իրադրությունը, անձնակազմին առաջադրվել են խնդիրներ պայմանական հակառակորդի թիրախների հայտնաբերման և խոցման, ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման վերաբերյալ։
Զինծառայողները բացազատել են հակաօդային պաշտպանության միջոցներն ու հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները», – ասված է հաղորդագրության մեջ։