Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հեռախոսազրույց են ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Զրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությունը, ինչպես նաև կարծիքներ են փոխանակվել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի հետ կապված։
Այս առումով Պուտինը շեշտել է, որ կարևոր է 2020 թվականի նոյեմբերի 9-ի ու 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների խիստ կատարումը, մասնավորապես՝ կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը։