fbpx
Հասարակություն

Զվարթնոց բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է աշխատել ուժեղացված գրաֆիկով

ԱԱՏՄ-ն հայտնում է, որ Բելառուսից ու այլ չարտերային չվերթերով ՀՀ եկողները, որոնց մեծ մասը ժամանում է ՌԴ-ից, անցնում են պարտադիր ջերմաչափում և կասկածելի կլինիկական ախտանշանների արտաքին զննում, ստանում են դիմակներ։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է աշխատել ուժեղացված գրաֆիկով․

«Բոլորի տվյալներն անմիջապես մուտքագրվում են «Արմեդ» էլեկտրոնային համակարգ, ինչն էապես արագացնում է տեղեկությունների ամբողջական պատկերի ստացումն ու դրանք տվյալ անձանց բնակության վայրի պոլիկլինիկաներին տրամադրումը։
Երկիր մուտք գործողներին ԱԱՏՄ հսկիչ կետի աշխատակիցները նաև ծանուցում են 14 օրով ինքնամեկուսացման պարտադիր պահանջի մասին։

Բոլոր անձինք ծանոթանում են դրան ու ստորագրում այն․ առանց ստորագրելու նրանց մուտքը երկիր չի թույլատրվի։ Տրամադրվող ինքնամեկուսացման թերթիկի վրա նաև ներկայացված է, թե այս պահանջի խախտումն ինչ տուգանքներ է ենթադրում։
ԱԱՏՄ մասնագիտական խմբերը նաեւ դիտարկում են «Զվարթնոց» օդանավակայանում պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/hlib.am/posts/767009297373110?__xts__[0]=68.ARCkEPqvZNdfLZyikOOR5GUmkE3YZxLL9kdroKfha23O7sEqrWrSeqR1UmQ1Dbgj_uZa6sRr586AXUFQibNhWHUA3Lqa9sBTUbkkOuQHWKXRjzfkvqJapfvacS7L6D14cQAa46qvJUXzXprHMH1P0Ci2LDZhUemEt70QpnlJngDmnDgNxLnh44TKZpwg9UwSVgSJ9pTL0ZMNYFEcLNsNqXU9oRqQWABKZ4eKzflJx2Dycd1Bzas8fTgT_BBDekfTZwkYyw0zrt2LORLmtB2_KXUYB5nZTNfOAr567PvZDUPGCwjR_ITXPxAgD8GQDZvXk51gU7mSltmxdS8-cq1elPY&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ