fbpx
Սպորտ

Պրեմիեր Լիգա․ Լիվերպուլը հյուրընկալեց Արսենալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի շրջանակներում միմյանց հետ մրցեցին «Լիվերպուլն» ու «Արսենալը»։ Հանդիպումն ընթացավ «Էնֆիլդ» մարզադաշտում։

Խաղի առաջին կեսի վերջնամասում՝ 41-րդ րոպեին, «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Ժոել Մատիպը առաջ մղեց իր թիմին։ Մնացած գոլերը գրանցվեցին 2-րդ կեսում։ Նախ Մուհամեդ Սալահը 49-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը դարձրեց 2-0, իսկ 9 րոպե անց՝ 58-րդ րոպեին դուբլ գրանցեց ու «Լիվերպուլի» պարգևեց խոշոր առավելություն։ «Արսենալին» հաջողվեց միայն թրջել հանդիպման հաշիվը։ Խաղի 85-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լուկաս Տորեյրան։ Մրցավեճն այդպես էլ ավարտվեց։

Այսպիսով՝ «Լիվերպուլը» 3 տուրերում տարել է 3 հաղթանակ և 9 միավորով գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ Արսենայն իր ակտիվում ունի 6 միավոր։

https://www.youtube.com/watch?v=yf_ooZp-bFI

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ