fbpx
Սպորտ

Լա Լիգա․ Մադրիդի Ռեալը չկարողացավ հաղթել Վալյադոլիդին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Քիչ առաջ «Սանտյագու Բերնաբեու» մարզադաշտում ավարտվեց Իսպանիայի Լա Լիգայի 2-րդ տուրի «Ռեալ» Մադրիդ – «Վալյադոլիդ» հանդիպումը։

Չնայած մադրիդցիների առավելությանը, վերջիններս կարողացան ընդամենը 1 գնդակ հեղինակել, որը, սակայն իրենց հաղթանակ չպարգևեց։

Խաղի առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ 2-րդ կեսի առաջին մասում նույնպես գոլերը բացակայում էին։ Հանդիպման 82-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման ու կարծես ամեն ինչ կարգին էր դավարովում մադրիդյան ակումբի համար, բայց «Վալյադոլիդը» դեռ պետք է ասեր իր խոսքը։ Խաղի 88-րդ րոպեին Սերխիո Գվարդիոլա Նավարոն կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Մնացած ընթացքում գոլեր չգրանցվեցին։

Այսպիսով՝ «Ռեալը» 2 տուրից հետո վաստակել է 4 միավոր։

https://www.youtube.com/watch?v=Lkc4Q-PtS0s

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ