fbpx
Խորհրդարան

Երբ երկիրը կանգնած է կոնկրետ սպառնալիքի առաջ, ամենակարևոր բանը ներքին միասնությունն է․ Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանի ամբիոնից խոսեց դժվարին այս իրավիճակում միասնականության անհրաժեշտության մասին:

«Կա աքսիոմատիկ ճշմարտություն. երբ երկիրը կանգնած է կոնկրետ սպառնալիքի առաջ, և անհրաժեշտություն է առաջանում ռազմական ճանապարհով պաշտպանելու սեփական տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, ամենակարևոր բանը ներքին միասնությունն է և ներքին կայունության չխաթարումը:

Սա չհասկանալու համար կա՛մ պիտի դավաճան լինես, կա՛մ տրվես էմոցիաների:

Կարող է մեր հանրության ընդդիմադիր մասի մոտ հարց առաջանա՝ եթե մենք չենք համակրում ձեր քաղաքական ուժին կամ ձեր քաղաքական ուժին համարում ենք Հայաստանի շահերը չսպասարկող, վատ կառավարող, ինչո՞ւ պետք է համախմբվենք ձեր շուրջը: Շատ պարզ պատճառով. նախ՝ պետք չէ համախմբվել մեր շուրջը, պետք է համախմբվել պետականության շուրջը, և երկրորդ՝ պետք է համախմբվել պետականության շուրջը այն նույն պատճառով, ինչ ես ժամանակին համախմբվել եմ իմ համախոհների հետ 2016 թվականին, երբ ես այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին ամենևին լավ չէի վերաբերվում: Բայց իմ մեջ այն ժամանակ վայրկյան անգամ միտք չի առաջացել Սերժ Սարգսյանին մեղադրել Ղարաբաղի վրա տեղի ունեցած ադրբեջանական հարձակման համար: Սա պարզ ինքնապահպանական բնազդ է:

Տվյալ պայմաններում խաթարել կայունությունը և փորձել խաթարել երկրի կառավարման համակարգը՝ ուղղակի անմտություն է:

Երեկ արտերկրից կառավարվող շրջանակները սուտ են տարածել, թե, իբր, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ թուղթ է ստորագրել, և այդ ստի վրա կառուցել են ինչ-որ իրադարձություն»,- ասաց Ռուբինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ